211652_close_icon
views-count3472 դիտում article-date 10:47 14-05-2020

Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո փոխեց դիրքորոշումը կոստյումի մասին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Այսօր շատ է խոսվում Հայաստանի քաղաքական և պետական համակարգում առկա բացերի մասին։ Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո տարբեր քաղաքական գործիչների և ուժերի շրջանում մտահոգություններ կային, որ Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետի ձեռքում շատ ավելի լիազորություններ են կուտակված, քան իրականում դրանք անհրաժեշտ են։ Ավելին՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վարչապետ ընտրվելու շրջանում հայտարարում էր, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և ամոթի աստիճան վերցված են լիազորություններ այլ պետական ինստիտուտներից, մասնավորապես նախագահի ինստիտուտից, որին ընդամենը օֆիսային աշխատողի կարգավիճակ է վերապահվել։ Փաշինյանն ընդգծում էր, թե սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա: Սակայն բավականին ուշագրավ է այն հանգամանքը, որ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո կարճ ժամանակի ընթացքում սկսեց փոխել իր դիրքորոշումը։ Ճիշտ է՝ սկզբնական փուլում վերջինս փորձում էր ցույց տալ, թե ինքը հանձնառու է իրականացնել վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունները կրճատելու մասին նախկինում իր կողմից արված հայտարարությունների իրականացման հարցում, դրա համար էլ սահմանադրական փոփոխություններ պետք է նախաձեռնվեն, սակայն այս թեման իրականում սահուն երկրորդ պլան մղվեց: Որոշ ժամանակ անց Փաշինյանն արդեն սկսեց հակադիր տեսակետ արտահայտել, թե իբր ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։ Խնդիրն այն է, որ երբ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, սուպերվարչապետական կոստյումը քաղաքական առումով շատ ձեռնտու համարեց իր համար, քանի որ կարողանում է իշխանական լծակները կենտրոնացնել իր ձեռքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր