211652_close_icon
views-count882 դիտում article-date 09:13 14-05-2020

Արցախում պաշտոնապես կոալիցիա չի ձևավորվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետությունում խորհրդարան անցած կուսակցությունների միջև համագործակցության համաձայնագիր չի ստորագրվի և պաշտոնապես կոալիցիա չի ձևավորվի: Բայց մեր տեղեկություններով՝ թե՛ ԱԺԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը ներկայացված կլինեն իշխանության տարբեր կառույցներում: Նրանք, իհարկե, չեն ստանա նախարարական պորտֆելներ, և ներկայացվածությունը չի լինի առաջին դեմքերի մակարդակով, բայց կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մասնակցել պետական կառավարմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր