12936 դիտում
22:53 13-05-2020
Ընտանիքի 3 և 6 տարեկան երեխաները գնդակոծության պահին բակում խաղալիս են եղել․ Բերքաբերի գյուղապետի ԺՊ
Ադրբեջանական գնդակոծությունից այսօր՝ մայիսի 13-ին տուժած բնակելի տանը երիտասարդ ընտանիք է բնակվում մանկահասկ երեխաներով։ Այս մասին [url=https://news.am/arm/news/578453.html?fbclid=IwAR25YnQV_EoAsZ0VCKXcXA6sKttrtTRdJ99uR61MjQBdwvEHQIY8SeQGUCU]NEWS.am[/url]-ին պատմեց Բերքաբերի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալիխանյանը։
«Երկու երեխա ունեն 3 եւ 6 տարեկան, որոնք բակում խաղալիս են եղել, մարդիկ բակերում են եղել։ Գնդակոծության ժամանակ ապահով սենյակ ունեն, դրանից են օգտվել»,- նշեց գյուղապետի ԺՊ-ն։
Գնդակոծության հետեւանքով վնասվել է տան պատուհաններից մեկի ապակին եւ ներսի պատը։ Պատուհանի վերականգնման հարցը, Վահե Ալիխանյանի խոսքով, դեռ չի լուծվել։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/05/13/1154682/]Ավելի վաղ [/url]ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։
«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- գրել էր նա։
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
12:59 16-08-2016
Երեխաները բակում խաղալիս փամփուշտներ են հայտնաբերել
231796 դիտում
22:58 27-10-2020
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 13-ամյա տղան բակում խաղալիս հանկարծամահ է եղել