Ռուսաստանի տնտեսությունը 2020թ-ին անկում կապրի, ՎԶԵԲ-ի կանխատսումը
Ռուսաստանի էկոնոմիկային 2020 թվականին ուժեղ անկում է կանխատեսվում՝ կապված կորոնավիրուսի համավարակի, նավթի գների անկման հետ։ Այդ մասին նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ զեկույցում։
Նրանում կանխատեսում է արված, որ ՌԴ ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդյունք) տարվա արդյունքներով կնվազի 4.5 տոկոսով, իսկ 2021 թվականին 4 տոկոսով աճ կգրանցվի։
«Չնայած տնտեսության դիվերսիֆիկացիային, որը նկատելի է վերջին տարիներին, Ռուսաստանի բյուջեի եկամուտները կախյալ են մնում նավթային ներկրումից ու արտահանումից»,-մեջբերում է անում Lenta.ru կայքը զեկույցից։
Այդուհանդերձ, նշվում է, որ Ռուսաստանը բավականաչափ պահուստներ ունի, որպեսզի կարողանա դուրս գալ ճգնաժամից։