1940 դիտում
16:56 12-05-2020
Հաստատվել է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը տեղի ունեցած նիստի ընթացքում քվեարկությամբ ձևավորել է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը։
Հանձնաժողովում ընդգրկված են 13 փորձառու մասնագետներ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, ինչպես նաև գործատուներից։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշումներ է կայացնում բուհերի և քոլեջների հավատարմագրման մասին՝ հիմնվելով այդ ուսումնական հաստատություններում արտաքին գնահատում իրականացրած փորձագետների զեկույցի և ուսումնական հաստատության՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են․
Աշոտ Սաղյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ,
Միքայել Նարիմանյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ,
Աննա Երզինկյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան,
Սուսաննա Կարախանյան, հասարակական գիտությունների թեկնածու, Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախագահ,
Անդրեաս Մելիքյան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի պրոֆեսոր,
Գեղամ Կարոյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ,
Լուիզա Միլիտոսյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
Արևիկ Օհանյան, Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորի տնօրեն, Կառավարման ամբիոնի դասախոս
Գագիկ Քթրյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ,
Վահագն Գրիգորյան, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ,
Հակոբ Հովհաննիսյան, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, Երևանի QSI Միջազգային դպրոցի ՏՏ պատասխանատու,
Տիգրան Խաչատրյան, Ոստիկանության կրթահամալիրի Կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ,
Աշոտ Սահրադյան, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ։
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
12:57 17-03-2017
ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը
5260 դիտում
21:43 03-04-2017
ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել
1554 դիտում
19:38 11-12-2014
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատվել է
Այս բաժնից
757 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
988 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
763 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու