841 դիտում
14:17 12-05-2020
Լիլիթ Մակունցն Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ:
«[url=https://armenpress.am/arm/news/1015057.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց մայիսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին` Մակունցը հույս հայտնեց, որ ԼՀԿ-ն կանի հետևություններ, և ԱԺ աշխատանքները կվերադառնան բնականոն բովանդակային դաշտ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որից հետո այլևս չի վերադարձել:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:
Նմանատիպ նյութեր
2713 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
7448 դիտում
11:46 04-08-2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Գավառի մշակութային հաստատություններ
15383 դիտում
18:25 16-08-2018
Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
Այս բաժնից
892 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1324 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
790 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch