211652_close_icon

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին վերադառնալ կառուցողական դաշտ ու անցնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին. Արթուր Հովհաննիսյան

views-count535 դիտում article-date 13:54 18-03-2025
Իրավիճակն ապակայունացման չի գնում. այո՛, Ադրբեջանից հնչում են անհասկանալի, բուն գործընթացի հետ կապ չունեցող հայտարարություններ, իսկ մեր կողմից տեսաք կառավարության աշխատակազմի կողմից հնչած հայտարարությունը, որ ադրբեջանական կողմից հնչող հրադադարի խախտման վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե մինչ ՀՀ-ն իշխանության մակարդակով հույս է հայտնում, որ հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանից հնչող հայտարարությունները լրիվ այլ բանի մասին է խոսում և իրավիճակը կարծես գնում է  ապակայունացում:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ չի կարծում, թե իրավիճակը հիմա բոլորովին այլ հունով է գնում: «Կա խաղաղության համաձայանգրի համաձայնեցված տեքստ, որի շուրջ բավականին երկար ժամանակ աշխատել ենք և այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել: Ավելին, հայկական կողմը 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին, հետևաբար մեզ համար էլ ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը:

Հատկապես, որ քաղաքակիրթ աշխարհի, միջազգային հանրության կողմից էլ տեսնում ենք բավական դրական արձագանք համաձայանգրի համաձայնեցման վերաբերյալ, տեսնում ենք կոչեր՝ անցնելու հաջորդ փուլին՝ ստորագրելուն: Մենք էլ ենք կոչ անում Ադրբեջանական կողմին՝ վերադառնալ կառուցողական դաշտ և անցնել համաձայանգրի ստորագրման գործընթացին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր