Արգելված իրերի փոխանցման փորձ ներնետման միջոցով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում:
Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:
Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
[/b]