4482 դիտում
17:03 10-05-2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետը մատնանշում է Ուհանի կենդանիների շուկան՝ որպես կորոնավիրուսի սկզբնաղբյուր
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Չինաստանում կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանի խոնավ շուկաները, որոնք լայնորեն կապված են վիրուսի առաջացման հետ, հաճախ գերծանրաբեռնված էին, իսկ նորմալ հիգիենայի և սննդի անվտանգության չափանիշները չեն պահպանվել, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5413004.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
ԱՀԿ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հիվանդությունների հարցերով փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը կարծում է, որ նման շուկաները կարևոր նշանակություն ունեն միլիոնավոր մարդկանց համար սնունդ և ապրուստի միջոց ապահովելու գործում, և որ իշխանությունները պետք է կենտրոնանան դրանց բարելավման վրա, այլ ոչ թե օրինազրկեն. «Սննդամթերքի անվտանգության ապահովում այդ միջավայրում բավականին դժվար է, ուստի զարմանալի չէ, որ երբեմն մենք նման իրավիճակ ենք ունենում այդպիսի շուկաներում»:
Նա առաջարկեց սովորաբար նման գերբեռնված շուկաներում նվազեցնել կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների ռիսկը, ինչը շատ դեպքերում կարելի է լուծել ՝ բարելավելով հիգիենան և սննդի անվտանգության չափանիշները, ներառյալ ողջ կենդանիներին մարդկանցից առանձնացնելը:
Ըստ ԱՀԿ փորձագետի՝ զգալի ժամանակ կարող է պահանջվել նոր կորոնավիրուսի առաջացման բուն աղբյուրը հաստատելու համար:
Նա բացատրեց, որ նախ և առաջ պետք է առողջապահության ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարվեն, ուշադիր հարցաքննվեն վաղ փուլերում վարակվածներից շատերին, որպեսզի հստակեցվի, թե ինչ առնչություն են ունեցել կենդանիների հետ նախքան հիվանդանալը:
Այնուհետև գիտնականներին անհրաժեշտ կլինի կենդանիներից նմուշներ վերցնել, որպեսզի գտենեն կորոնավիրուսի սերտ բռնկումը մարդկանց շրջանում:
Մինչ օրս Չինաստանը դեռ չի հրավիրել ԱՀԿ-ի կամ այլ օտարերկրյա փորձագետների, որպեսզի մասնակցեն իրենց հետաքննությանը:
Էմբարեկն ասել է, որ Չինաստանը, հավանաբար, ունի անհրաժեշտ փորձագիտական հնարավորություններ նման ուսումնասիրություններ անցկացնելու համար, և որևէ խնդիր չի նշել Չինաստանի՝ մյուսների հետ համագործակցության պատրաստակամության հարցում:
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
11:25 04-02-2021
ԱՀԿ փորձագետը կասկածում է, որ կորոնավիրուսը ծագել է Ուհանի շուկայում
4099 դիտում
18:56 18-01-2018
Human Rights Watch-ը Հայաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ է մատնանշում
Այս բաժնից
874 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1333 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
892 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել