211652_close_icon
views-count19976 դիտում article-date 14:04 10-05-2020

Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Առողջապահության նախարարի օգնականին պատկանող «Individuum Casting Production» գրասենյակից գողություն կատարողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 9-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արա Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Խանջյան 13 հասցեում գործող «Individuum Casting Production» գրասենյակից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս գողանալու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 9-ին Արսեն Թորոսյանի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե ողջ դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Ինդիվիդումի գրասենյակը գտնվում է չորրորդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ՝ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր