Միլա Յովովիչը ռուսերեն պատմել է Հայրենական պատերազմին մասնակցած իր պապիկի և տատիկի մասին
4385 դիտում
23:46 09-05-2020
Հայտնի հոլիվուդյան կինոսաստղ Միլա Յովովիչը Ինստագրամի իր [url=https://www.instagram.com/p/B_9XPd_nwqM/]էջում[/url] շնորհավորել է Հաղթանակի օրը և հրապարակել իր տատիկի ու պապիկի՝ Տատյանա Պոպովայի և Ալեքսանդր Լոգինովի լուսանկարները:
Յովովիչը պատմել է իր հարազատների մասին և Հայրենական Մեծ պատերազմում նրան մասնակցության պատմությունը: Դերասանուհու տատիկը բուժքույր է եղել և 18 տարեկանում հասել է մինչև Բեռլին:
«Իմ ընտանիքում շատ են եղել զինվորներ և մարտիկներ, որոնք կռվել են պատերազմում: Սա իմ տատիկ Տատյանա Պոպովայի լուսանկարն է, որը առաջնագծում բուժքույր է դարձել, երբ ընդամենը 16 տարեկան էր», գրել է Յովովիչը:
Դերասանուհին հավելել է, որ երբ դժվարությունների է բախվում, անմիջապես հիշում է այն, թե ինչի միջով է անցել իր տատիկը: