211652_close_icon
views-count5169 դիտում article-date 22:55 01-03-2017

Ի՞նչ մրցանակների է արժանացել աշխարհահռչակ դերասանուհի Միլա Յովովիչը

Միլա Յովովիչը առաջադրվել է բազմաթիվ մրցանակների: 1992 թվականին նա երիտասարդ դերասան մրցանակաբաշխության կողմից առաջադրվել է «լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Վերադարձ դեպի Երկնագույն ծովալճակ» ֆիլմի համար: Նույն դերի համար նա նաև առաջադրվել է Ոսկե ազնվամորիի: 1998 թվականին Միլան «Հինգերորդ տարրը» ֆիլմի համար առաջադրվել է Սատուրնի «լավագույն դերսանուհի», «Blockbuster Entertainmen»t-ի կողմից լավագույն նոր դերսանուհի և MTV-ի կողմից «լավագույն մարտի տեսարան» (Միլայի և այլմոլորակայինների միջև) անվանակարգերում: Նույն դերի համար նա նույնպես առաջադրվել է Ոսկե ազնվամորիի: 2000 թվականին Ոսկե ազնվամորիի կողմից «Ժաննա դ'Արկ» ֆիլմի համար առաջադրվել է վատագույն դերասանուհի անվանակարգում: 2002 թվականին Սատուրնի կողմից «Չարի կացարան» ֆիլմի համար առաջադրվել է «լավագույն դրեասանուհի» անվանակարգում, իսկ 2008 թվականին «Scream»-ի կողմից «Չարի կացարան 3» ֆիլմի համար արժանացել է «գիտաֆանտաստիկ էքշն ժանրի ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգի մրցանակի: 2010 թվականին «Scream»-ի կողմից «Չորրորդ տեսք» ֆիլմում դոկտոր Աբիգեյլ Թայլերի կերպարի համար առաջադրվել է լավագույն սարսափի դերասանուհի անվանակարգում և «Hollywood Spotlight»-ի կողմից արժանացել է լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի «Սթոուն» ֆիլմում Լուչետայի կերպարի համար: 2011 թվականին «Scream»-ի կողմից «Չարի կացարան 4: Կյանք մահից հետո» ֆիլմի համար արժանացել է մրցանակի գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն դերասանուհի անվանակարգում: 2012 թվականին «Teen Choice»-ի կողմից առաջադրվել է «ընտրյալ ֆիլմի դերասանուհի» անվանակարգում:

Նմանատիպ նյութեր