Շուշիի ազատագրման հաջորդ օրը առաջին անգամ հնչում էր Ղազանչեցոց եկեղեցու զանգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ծովինար Բանուչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շուշիի ազատագրման հաջորդ օրը առաջին անգամ հնչում է Ղազանչեցոց եկեղեցու զանգը։ Խորհրդային միության տարիներին Շուշիի մզկիթը թանգարան էր դարձել, եկեղեցու զանգը փաստորեն տեղափոխվել էր թանգարան։
Թանգարանի վերանորոգման շինարարական աղբի մեջից զանգը գտնում է հայրս՝Արշակ Բանուչյանը, ընկերների հետ այն հանում է աղբից, հարմարեցնում է աթոռների կռնակներին և զանգը նորից ղողանջում է ազատագրված Շուշիում, յուրովի ազդարարելով մեր հաղթանակը։ Մի քանի օր հետո հայրս զանգը տեղափոխում և հանձնում է Ստեփանակերտի երկրագիտական թանգարանին։
Տեսանյութում հայրս 25 տարեկան է։
Շնորհավոր եռատոն»: