211652_close_icon
views-count2837 դիտում article-date 20:51 07-05-2020

ԱՊԼ-ում կարող են արգելել խմբով գոլեր տոնել ու խաղից հետո մարզաշապիկներ փոխանակել

ԱՊԼ-ը Պրեմիեր-լիգայի վերսկսվող մրցաշրջանի խաղերի անցկացման համար նոր կանոններ է մշակել: Խաղացողներին կարող են արգելել խաղադաշտում թքել, խաղից հետո փոխանակվել մարզաշապիկներով, համատեղ ջրի շշերից օգտվել և խմբով նշել գոլը: Նշված միջոցառումները միտված են նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը և կարող են գործել մեկ տարով: Ավելի վաղ նմանատիպ կանոններ էին մտցվել խաղացողների մարզումների համար:

Նմանատիպ նյութեր