Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ռադիոյի օրվա առիթով
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ռադիոյի օրվա առիթով.[/b]
«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով:
Համոզված եմ՝ մեզանից յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։
Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։
Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։
Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:
[b]Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]