Անգլիական Պրեմիեր-լիգայի թիմերը շարունակում են պատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը:
Ակումբները մտադիր են փոքր խմբերով մարզումներըր սկսել մայիսի 18-ին:
Բացի այդ, ԱՊԼ-ը լիգայի 20 ակումբներին առաջարկություններ է ներկայացրել մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ և ակումբների բժիշկներին խնդրել է ապահովել հետադարձ կապը: Չորս բժիշկ կասկած են հայտնել նախագծի վերաբերյալ, ինչին լիգան կպատասխանի երկուշաբթի կայանալիք ժողովին:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 195 535 մարդ, մահացել է 29 467 հոգի: