211652_close_icon
views-count938 դիտում article-date 16:42 06-05-2020

Իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը տեղեկացրել է, որ իր անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակը ինքը չէ: Այս մասին փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։ Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- նշված է ըմբշամարտիկի պարզաբանման մեջ։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանի էջում հրապարակվել էր «Գուրգեն, չհանձնվես։ #Respect #Solidarity» գրառումը, որով ըմբիշն իբր իր աջակցությունն էր հայտնել ՊԵԿ նախկին նախագահի որդի, հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր