Ներկայացվել է կորոնավիրուսի փոխանցման ևս մեկ տարբերակ: Վարակվել հնարավոր է ոչ միայն օդակաթիլային տարբերակով, այլ նաև մի ճանապարհով, որը սովորաբար անվանում են «կեղտոտ ձեռքերի միջոցով»: Նման եզրակացության են եկել Հաբրեխտի, Էրազմ Ռոտերդամցու համալսարանի բժշկական կենտրոնի և Մաասթրիխտի համալսարանի հոլանդացի գիտնականները:
Նրանք պարզել են, որ վիրուսը վնասում է ոչ միայն մարդու թոքերը, այլ նաև՝ աղիքները, որտեղ վարակը կարող է զարգանալ: Այդ իսկ պատճառով որոշ վարակվածների մոտ հայտնվում են այնպիսի սիպտոմներ, ինչպիսիք են սրտխառնոցն ու դիարեան:Գիտնականները ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը մարդու աղիքների բջջային համակարգի վրա: Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ օրգանիզմ թափանցելու դեպքում վիրուսըն իսկապես սրընթաց «աճում» է: Վարակված մարդկանց նստած աթոռներին նույնպես կորոնավիրուս են գտել:
Այդ իսկ պատճառով խիստ կարևոր է զուգարան գնալիս ձեռքերը լվանալ: Եթե տանը կա վարակված մարդ, ապա սանհանգույցը յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո պետք է լվալ: Խորհուրդ է տրվում մաքրելուց օգտագործել քլոր պարունակող միջոցներ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մասնագետները նշել են կորոնավիրուսի փոխանցման ևս մեկ ճանապարհ
2020.05.02 23:45


Twitter
Вконтакте
Одноклассники
