1242 դիտում
12:35 01-05-2020
Աշխատավորների իրավունքների պաշտպանությունը` ուշադրության կենտրոնում․ Արցախի նախագահի ուղերձը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ներկա պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ մեր երկրում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն ավելի է կարևորվում: Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջությունը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար:
Պետության գլխավոր նպատակներից եղել և մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրա, ստեղծել նյութական, մշակութային եւ հոգևոր արժեքներ՝ դրանով իսկ նպաստելով ինչպես իր եւ իր ընտանիքի բարեկեցության ու բարօրության ապահովմանը, այնպես էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զորացմանը:
Թանկագի՛ն բարեկամներ,
մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
19:17 14-03-2018
Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
1682 դիտում
17:46 07-09-2018
Տարեցների իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի ուշադրության կենտրոնում է
Այս բաժնից
1018 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2808 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
955 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում