211652_close_icon
views-count3574 դիտում article-date 20:36 30-04-2020

Ժոզե Մոուրինյո. Կարոտում եմ ֆուտբոլը, ավելի ճիշտ՝ մեր աշխարհը

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի դադարեցմանը: «Ես կարոտում եմ ֆուտբոլը: Բայց ավելի ճիշտ կլիներ ասել, որ կարոտում եմ մեր աշխարհը, ինչպես որ՝ բոլորը: Ֆուտբոլը պարզապես իմ աշխարհի մի մասն է: Բայց մենք պետք է համբերություն դրսևորենք: Մենք պետք է բոլորս մասնակցենք այս ճակատամարտին: Եթե մենք այս մրցաշրջանում հասցնենք խաղալ մնացած ինը խաղերը, ապա բոլորիս համար դա լավ կլինի: Դա լավ կլինի ֆուտբոլի, Պրեմիեր-Լիգայի համար: Ցանկանում եմ մտածել, որ ֆուտբոլն առանց հանդիսականների չի լինում: Կան տեսախցիկներ, նշանակումէ, որ միլիոնավոր մարդիկ հետևելու են խաղին: Այնպես որ, եթե մենք երբևիցե ստադիոն դուրս գանք առանց հանդիսականների, այն դատարկ չի լինի», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր