685 դիտում
10:04 28-04-2020
Գործադիրը օրենքով կանոնակարգում է հեռավար աշխատանքը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակը վեր հանեց հատկապես աշխատանքային հարաբերությունների մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման կարիքն իրեն զգացնել տվեց առաջին իսկ օրերին: Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանոնակարգման համար գործող «Արտակարգ դրության մասին» օրենքը չէր կարող ընդգրկել սոցիալ-տնտեսական ոլորտի բոլոր հարցերը: Պետության բնականոն կենսագործունեության համար այդ հարաբերությունների կարգավորումն օրվա խնդիր է: Վերջին երկու ամսվա ընթացքում հասարակության մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխանը հնարավոր է տալ՝ օգտագործելով միայն իրավական գործիքակազմը:
Կառավարության առաջարկով հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգի երեք հարցն էլ վերաբերում են համաճարակի ժամանակ առաջացած իրավահարաբերությունների կարգավորմանը: Գործադիրի ներկայացրած օրենքի փաթեթներից մեկով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի աշխատանքային և վարչական օրենսգրքերում: Այս իրավական ակտերի արտակարգ ռեժիմով քննարկմանը սպասում են հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ:
Օրինագծի հիմնական փոփոխություններով գործադիրը կարգավորում է հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցերը, որոնք սահմանված չեն օերնսգրքում: Ոլորտը կարգավորող գործող իրավական նորմը սահմանում է, որ եթե աշխատողը, թեկուզ առարկայական պատճառներով ուշանում է կամ լրիվ օրը չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի վերջինիս ենթարկել կագապահական տույժի ինչպես նաև լուծարել պայմանագիրը: Քննարկման ներկայացված օերնսդրական կարգավորմամբ լուծման տարբերակներ է առաջարկվում տարերային աղետների տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթի այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատանքային հարաբերություններին՝ բացառելով նման դեպքերում աշխատանքից ազատումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7747 դիտում
15:48 12-03-2015
ԿԲ-ն փոփոխություն է կատարել բանկերի գործունեության կարգավորման վերաբերյալ 2-րդ կանոնակարգում
3078 դիտում
09:19 10-05-2018
ՀՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում. «Ժամանակ»
Այս բաժնից
535 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
745 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»