211652_close_icon
views-count33267 դիտում article-date 18:41 27-04-2020

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. Չարենցավանի 6-րդ թաղամասի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով 1 տարեկան երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 09:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 14:26: Այրվել է տան գույքը՝ ամբողջությամբ, մուտքում մոտ 2 խմ կենցաղային իրեր և կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Բնակիչ Մանե Ս.-ն (2019 թ.) հոսպիտալացվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկար: Լուսանկարները և տեսանյութը՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր