4014 դիտում
16:33 27-04-2020
Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած վերջին քաղաքացիները
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և նրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:
Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։
Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: Ապրիլի 27-ին տվյալ վայրերում որևէ կասկածվող դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2019 թվականի վերջին Ուհանում: 2020 թվականի հունվարի 23-ին քաղաքը դարձել է վարակի էպիկենտրոն: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ Քաղաքն ամբողջությամբ մեկուսացված էր արտաքին աշխարհից: 2019 թվականի դեկտեմբերից Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 512 մարդ, որից 3 հազար 869-ը՝ Ուհանում: Նահանգում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 68 հազար 128, որից ավելի քան 50 հազարը՝ Ուհանում: Այնտեղ կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
11:25 04-02-2021
ԱՀԿ փորձագետը կասկածում է, որ կորոնավիրուսը ծագել է Ուհանի շուկայում
71157 դիտում
12:41 04-06-2020
Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը
2624 դիտում
21:34 15-01-2016
Հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ. ՀՀ ԱՆ
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել