211652_close_icon

Ինքնամեկուսացման հետևանքները. Աֆրիկայում պինգվիները զբոսնում են փողոցներում, Ավստրալիայում կենգուրուները գրավել են քաղաքի կենտրոնը, իսկ Իտալիայում եղջերուները լողում են ծովափին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count7760 դիտում article-date 23:37 26-04-2020
Կորոնավիրուսի պատճառով բնակչության ինքնամեկուսացման արդյունքում կենդանական աշխարհը զգալիորեն ակտիվացել է, բնապահպանական վիճակը՝ բարելավվել: Այժմ շատ բնակավայրերում կարելի է տեսնել որոշ կենդանիների, թռչունների, սողունների և ձկների, որոնք այդ վայրերում տասնամյակներով չէին եղել: Շատ կենդանիներ մարդկանց և մեքենաների վրա ուշադրություն չեն դարձնում, ու նույնիսկ հանգիստ զբոսնում են քաղաքների կենտրոններում: Հարավաֆրիկյան Սայմոնսթոուն քաղաքում նկարահանել են երեք ակնոցավոր պինգվինների, որոնք զբոսնել են մայթերով ու փողոցներով: Քաղաք նրանք հայտնվել են Բոլդերսի լողափից, որտեղ գտնվում է այդ պինգվինների խոշորագույն բնակության վայրերից մեկը: ՀԱՀ-ի Կրյուգեր ազգային պարկը փակվելուց հետո առյուծները հենց ավտոմայրուղում են պառկում և քնում: Նրանց լուսանկարած՝ պարկի աշխատակցի վրա առյուծներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել: Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում սովորական երևույթ է դարձել կենգուրուների զբոսանքը քաղաքի կենտրոնում: Նրանք կոպիտ կերպով «խախտելով» երթևեկության կանոնները, առավոտից երեկո չափչփում են փողոցները: Իտալական Վիլետա-Բարեա բնակավայրում հայտնվել էին երեք մեծ եղջերու, որոնք այնտեղից այդպես էլ չեն հեռացել նույնիսկ մարդկանց ձայներից և ավտոմեքենաների ազդանշաններից: Իսկ Լիգուրիայի դատարկ ծովափին եղջերուները պարզապես լողում են: Իսկ Թաիլանդի ափերին հայտնվել են խիստ հազվադեպ կաթնասուններ՝ դյուգոններ: Անօդաչու թռչող սարքով հաջողվել է Անդամանյան ծովի ջրերում նկարել մոտ 30 դյուգոնների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր