211652_close_icon
views-count4011 դիտում article-date 17:40 26-04-2020

Արթուր Միրզոյան. Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի 31 տարվա փայտաշեն կացարանները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2020 թիվ քաղաք Ստեփանավան՝ Աշոտաբերդ թաղամաս..... Թաղամասը բաղկացած է փայտաշեն կացարաններից և տրվել է ՝երկրաշարժից բնակարան կորցրած բնակիչներին՝ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ։ Անցել է 31 տարի և կացարանները ի դեպ թաղամասը գազաֆիկացված չի և ջեռուցվում է փայտով կամ հոսանքով(մեկ սենյակ)։ Թաղամասի մասին հիշել են միայն ընտրությունների նախաշեմին կամ ողբերգական դեպքերի ժամանակ(ի դեպ հրդեհի պատճառով եղել են զոհեր) սուտ ու փուչ խոստումներով։ Կացարանները հարուստ են՝առնետներով և բազմատեսակ միջատներով, բնակիչների մեծամասնությունը տառապում են մի շարք հիվանդություններով (սնկային,ֆարինգիտ և այլն) ինչը պայմանավորված է նեխած փայտի հետ։ Հիմա կարևորը՝պետությունը պարտավորություն չի կրում թաղամասի բնակիչների համար, քանի որ նախկին իշխանությունը կացարանների ժամանակավոր լինելը փոխարինել են մշտական կացարաններով։ Կոչ եմ անում, հորդորում և խնդրում եմ բոլոր բնակիչների անունից՝ պատկան մարմիններին ,շուտափույթ լուծումներ գտնել այս թաղամասի համար,այլապես համբերության բաժակը լցվում է և այս անմարդկային պայմաններում գոյատևելը անհնար է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր