Բորիս Ջոնսոնը ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է վարչապետի գրասենյակը:
Մարտին Ջոնսոնի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, սակայն այն ժամանակ նրա առողջությունը բժիշկները համարել էին բավարար և թույլ տվել տնային պայմաններում ապաքինվել:
Սակայն շուտով վարչապետի ինքնազգացողությունը սկսեց վատանալ և ապրիլին նրան տեղափոխեցին հիվանդանոց: Նրան արհեստական շնչառություն էին միացրել: Մի քանի օր առաջ Ջոնսոնի մամուլի խոսնակը հայտնեց, որ վարչապետը աստիճանաբար ապաքինվում է:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վարչապետը գտնվում է քաղաքամերձ նստավայրում, այլ ոչ թե՝ Դաունինգ-սթրիթում, որտեղ կարանտինի ժամանակ երկու շաբաթ էր մնացել: Լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին դեռ հայտնի չէ: