45509 դիտում
10:16 25-03-2018
Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի ոստիկանները պարզում են դպրոցականներին և բանկի աշխատակցին ծեծի ենթարկողների ինքնությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներ իրացնելով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ս.-ին, 16-ամյա Արսեն Տ.-ին, և 48-ամյա Աշոտ Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածների մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ դեմքի շրջանում, կան մարմնական վնասվածքի հետքեր:
Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակում՝ անհայտ անձանց կողմից վիճաբանության ժամանակ:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դավիթ Ս.-ն, Արսեն Տ.-ն սովորում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում, իսկ Աշոտ Ս.-ն աշխատում է Երևանի բանկերից մեկում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3629 դիտում
10:43 12-02-2015
Ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմել է իրեն ծեծի ենթարկողների մասին. Ժողովուրդ