211652_close_icon
views-count1020 դիտում article-date 22:44 25-04-2020

Եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար է վերանայել Տոկիո-2020-ի անցկացման ժամկետները

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին ասել է, որ եթե կորոնավիրուսի սպառնալիքը շարունակվի, անհնար է ևս մեկ անգամ վերանայել ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Թերահավատները պնդում են, որ խաղերի մեկ տարով հետաձգումը դեռևս չի երաշխավորում մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը: Առողջապահության որոշ ներկայացուցիչներ վստահ են, որ օլիմպիական խաղերը կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնվի մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը։ «Եթե հաջողվի Տոկիոյում անցկացնել միջոցառումը, կապացուցվի, որ մենք կարողացանք հաղթահարել մարդկության պատմության ամենասարսափելի մարտահրավերներից մեկը», – շեշտել է Յոշիրո Մորին: Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են և կանցկացվեն 2021 թվականի ամռանը:

Նմանատիպ նյութեր