211652_close_icon
views-count645 դիտում article-date 17:18 23-04-2020

Բակո Սահակյանը ցավակցել է Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ, մեծ հայրենասեր Ասո Թավիթյանի մահվան մասին։ Ասո Թավիթյանն իր կյանքի եւ գործունեության ողջ ընթացքում ապրել է հայրենիքի հոգսերով, մեծ աշխատանք է տարել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապմնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայության շահերը տարբեր երկրներում պաշտպանելու ուղղությամբ: Նրա համար յուրահատուկ նշանակություն ուներ Արցախը, որտեղ իր անմիջական մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնց շարքում առանձնակի կարեւորություն ունի կրթական ոլորտը: Բարերարի աջակցությամբ տասնյակ արցախցիներ որակյալ կրթություն են ստացել աշխարհի առաջատար բուհերում: Ասո Թավիթյանի հայրենանվեր գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի եւ ընդօրինակման: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:

Նմանատիպ նյութեր