211652_close_icon
views-count11642 դիտում article-date 11:15 23-04-2020

Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1523-ի, ապաքինվել է 26 մարդ

Հայաստանում ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1473 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 1523 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 15960 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 994): Փաստացի այս պահին բուժվում է 840 անձ (մեկ օրում ավելացել է 24-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 659 անձ (վերջին մեկ օրում՝ 26 մարդ), 24 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր