211652_close_icon
views-count900 դիտում article-date 19:34 22-04-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել ՀՀ որոշ մարզերի ջրային տարածքներում

Ապրիլի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, ՀՀ Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և ՀՀ Արմավիրի մարզի ջրային տարածքներում։ ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխահուն գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։ Իրավախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր