211652_close_icon
views-count16294 դիտում article-date 19:35 21-04-2020

Ավտովթար Երևանում. Nissan-ը բախվել է բետոնե բաժանարար հատվածին և կողաշրջվել. վարորդին առաջինը օգնության են հասել «Տիտան Պետրոլ» բենզալցակայանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 36 QM 860 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում մոտ 80 մետր առաջ ընթացել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, վթարի հարևանությամբ՝ Արշակունյաց պողոտա 34/16 հասցեում գործող «Տիտան Պետրոլ» բենզալցակայանի աշխատակիցները բենզալցակայանում հրդեհաշիջման սարքերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որից հետո հրշեջ-փրկարարների ու ճանապարհային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի չկառավարվելը, քանի որ այն եղել է ձախակողմյան ղեկով, սակայն հետո դարձվել է աջակողմյան: *** [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանությունը պարզել է՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Դ-ն, հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ 16-ամյա Ամալյա Մ-ն, 16-ամյա Նենսի Պ-ն և 21-ամյա Արթուր Կ-ն։ [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր