211652_close_icon
views-count924 դիտում article-date 22:40 20-04-2020

Ջոկովիչ․ Ես դեմ եմ պատվաստանյութերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սերբ մարզիկների հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման դեպքում այն ընդունելու հավանականության մասին, հայտնում է Armsport.am-ը: «Անձամբ ես դեմ եմ պատվաստանյութերին և չեմ ուզում, որ ինձ ստիպեն այն ընդունել ճանապարհորդելու հնարավորության համար։ Բայց եթե կորոնավիրուսի պատվաստանյութը պարտադիր լինի, ապա ի՞նչ։ Ես ստիպված կլինեմ որոշում կայացնել այդ ժամանակ։ Ես իմ հայացքներն ունեմ այս հարցի հետ կապված և չգիտեմ, թե արդյոք դրանք կփոխվեն ժամանակի ընթացքում»,-ասել է Ջոկովիչը։

Նմանատիպ նյութեր