211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ուզում է լավ ապրել։ 8 տարի առաջ էլ էր ուզում։ Բայց որոշել էր դրա համար ոչ թե «կրթության ճանապարհով» ընթանալ, այլ Գյումրի-Երևան մայրուղով. «ՉԻ»

views-count463 դիտում article-date 11:45 26-02-2026
«Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ուզում է լավ ապրել։ 8 տարի առաջ էլ էր ուզում։ Բայց որոշել էր դրա համար ոչ թե «կրթության ճանապարհով» ընթանալ, այլ Գյումրի-Երևան մայրուղով՝ հընթացս լվանալով բոլոր նրանց ուղեղները, ովքեր կրթության ճանապարհով չեն ընթացել։ Իսկ ահա նրա թիմակիցների դեպքում «լավ կյանքը հասանելի է դարձել» գրեթե բոլորին։ Այդ թվում՝ սեպտեմբերին «սեկտեմբեր» ասող ՔՊ-ական պատգամավորին, փետրվարի 31-ին ինչ-որ որոշում ընդունող կամ բազմապատկման աղյուսակը չիմացող նախարարներին, կոկորդիլոսը թռչուն համարող նախկին մարզպետին և այլն։

Բայց որպեսզի հանկարծ բոլորը չսկսեն լավ ապրել՝ պետք է այնպես անել, որ «կրթության ճանապարհով ընթանալը» հասանելի լինի ո՛չ բոլորին։ Դրա համար էլ սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվելու են։ Բայց՝ ոչինչ։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում 

Նմանատիպ նյութեր