7187 դիտում
14:23 16-04-2020
Երեկ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում. Թորոսյան
Ապրիլի 20-ից մենք պետք է հնարավորություն տանք, որ տեքստիլ ձեռնարկություններն աշխատեն, բայց եթե այդ գործատուները, աշխատակիցները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետևանքների: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել, և այսօր քննարկում ենք, որ այդ ձեռնարկությունները լինեն հատուկ հսկողության տակ, պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե որքանով են պահպանվում կանոնները:
Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատակիցներն իմանալով, որ ունեն ջերմություն և ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը, բայց վարակի տարածում չենք ունեցել, որովհետև մեկուսացել են ժամանակին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք չի մտածել, որ այ մեզ հետ դա տեղի չի ունենա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ նույն գործատուի շահերից է բխում բոլոր կանոնների պահպանումը, որ կարողանան ապահովել իրենց գործունեությունը. «Մենք երեկ էլի դեպք ենք ունեցել, երբ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում»:
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
15:28 31-08-2021
Ե՞րբ և ինչպե՞ս է գործատուի կողմից իրականացվում կորոնավիրուսի շարունակական դիտարկումը
869 դիտում
11:50 26-11-2014
Կամուրջ՝ աշխատանք փնտրողի և գործատուի միջև
1072 դիտում
21:35 07-07-2016
Կամրապնդվի գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև կապը
Այս բաժնից
520 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ
511 դիտում
14:24 03-05-2024
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում