211652_close_icon
views-count1072 դիտում article-date 21:35 07-07-2016

Կամրապնդվի գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև կապը

Որակավորումների ազգային շրջանակում դասակարգված մակարդակները և դրանց ընդհանրական բնութագրերը հստակեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ շնորհվող ազգային որակավորումները համադրելի կլինեն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումներին, ինչպես նաև կապահովվի շնորհվող որակավորումների ճանաչելիությունը և կընդլայնվի շարժունությունը: Որոշման փոփոխությունները կարևոր նշանակություն կունենան աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխկապակցվածության ամրապնդման համար: Այն կխթանի կրթության որակի ապահովմանը և կամրապնդի կապը (աշխատաշուկա) գործատուի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև: Հիմնավորման համաձայն՝ ազգային որակավորումների շրջանակի (ՈԱՇ) նպատակներից է կանոնակարգել և համակարգել ազգային որակավորումները՝ դարձնելով դրանք առավել թափանցիկ և պատկերավոր, ինչպես նաև նպաստել շարժունությանը սովորողների շրջանում: Ինչպես նաև հիմք է հանդիսանում կրթական վերջնարդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի մշակման, համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև խորացնելու ու աշխատաշուկայի և կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների միջև առավել սերտ կապեր հաստատելու համար: Որակավորումների ազգային շրջանակը միաժամանակ ուղղված է մրցունակ մասնագետների պատրաստմանը, շնորհվող որակավորումների համադրելիությանը և ճանաչմանը: Կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվեկշռիռներում գրանցված գույքի մի մասը կամրացվի Տավուշի մարզպետարանի աշխատակազմին` սահմանամերձ համայնքների դպրոցներին հատկացնելու նպատակով: Գործադիրը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արտուշ Ղուկասյանի ընտրության արդյունքները: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արտուշ Ղուկասյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Նմանատիպ նյութեր