211652_close_icon

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փորձում արտակարգ դրության պայմաններում գաղտագողի գաղտնի ու հրատապ նիստ անցկացնել

views-count46534 դիտում article-date 20:23 15-04-2020
Մինչ երկրում արտակարգ դրություն է, ու կառավարությունն ու գերատեսչությունները օր ու գիշեր աշխատելով՝ պայքարում են համաճարակի կանխարգելման դեմ, Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրավիճակին հակառակ գնալ: Այս անգամ քաղաքապետը որոշել է ևս մեկ անգամ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար մրցույթ հայտարարել, չնայած այն հանգամանքին, որ նախորդ անգամ խախտումների պատճառով Վարչական դատարանը վարույթ էր ընդունել և կասեցրել մրցույթը: Մարությանն այս անգամ էլ հորինել է մեկ այլ պատճառ, այն է՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ աղբի տեսակավորման հրատապություն: Ինչ խոսք, զավեշտալի է այս իրավիճակում նման բանով զբաղվելը, բայց դե զավեշտն էլ հեռու չէ քաղաքապետից՝ «կարգին» քաղաքապետից: Իրականում այս մրցույթների հիմքում ընկած է այլ հանգամանք, այն է՝ ամեն գնով ազատվել ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրենի Ժ/Պ Արմեն Բեգոյանից: Ըստ տեղեկությունների՝ Բեգոյանը համարվում էր քաղաքապետի ամենասիրելի պաշտոնյան ու նրա հիմնադրած և ղեկավարած «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքը Մարությանը գնահատում էր գերազանց և հենց այդ պատճառով Բեգոյանին տեղափոխեցին մեկ այլ նորաստեղծ ՀՈԱԿ: Բայց արի ու տես, որ ամեն բան փոխվել է և, ըստ տեղեկությունների, պատճառը Բեգոյանի և քաղաքապետի կնոջ՝ Իվայի միջև առաջացած տարաձայնություններն են եղել կամ միգուցե քաղաքապետի կնոջ պահանջները չկատարելը: Իսկ արդեն վերջերս գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում Մարությանի կինը կարծես թե ունի որոշակի գործառույթներ՝ պաշտոններ նշանակելուց մինչև աշխատաքային խմբեր ձևավորելը: Ստացվում է, որ Մարությանի համար առաջնային է իր և իր կնոջ ամբիցիաներն առաջ տանելը ու կապ չունի, որ դրանց հետևանքով տուժում է միայն համայնքը: Նախ «Թափառող կենդանիների» ՀՈԱԿ-ը, որի աշխատանքը այդպես էլ չի կարգավորվում, հիմա էլ «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը, որի աշխատանքը շատ կարճ ժամանակահատվածում արդեն նկատելի է: Կարգին Երևան ունենալու ճանապարհից մեզ բոլորիս շեղում է «կարգին» Հայկոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր