211652_close_icon
views-count649 դիտում article-date 15:58 15-04-2020

Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր

Գյուղատնտեսական գործունեություն ծավալողները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1012280.html]Արմենպրես[/url]»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։ «Այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկտի և հրդեհի ռիսկերից են գյուղացիները օգտվում։ Մինչև ապրիլի 20-ը դրությամբ ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Օհանյանը։ Նա ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը։

Նմանատիպ նյութեր