211652_close_icon
views-count335 դիտում article-date 22:11 15-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 14-ին, ժամը 18.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել գետը. 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և «ՆՋ» մոտոցիկլ. 24-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 15.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Բաջաջ» մոտոցիկլը բախվել է կայանված «ՄԱՆ» բեռնատարի. 35-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 45-ամյա ուղևորը, «Ֆորդի» 34-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 249-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց. 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 127-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի. «Օպելի» 76-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր