211652_close_icon
views-count1061 դիտում article-date 10:19 15-04-2020

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի օրակարգում են մի շարք հարցեր: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում նաև բռնության հրապարկային կոչն ու քարոզը քրեականացնող օրենքի նախագիծը: Այնուհետև պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն ու մի քանի այլ օրինագծեր: Oրակարգում է նաև Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր