2476 դիտում
10:14 15-04-2020
Ինչու փոխվեց Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության կազմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններում դիտորդություն անելու նպատակով ՀՀ ԱԺ-ից մեկնել էին չորս պատգամավոր՝ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Նրանք են՝ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Արտյոմ Ծառուկյանը։ Նկատենք սակայն, որ մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրություններում Ազգային ժողովի ավելի մեծ թվով պատգամավորներ էին մեկնել դիտորդական առաքելություն իրականացնելու։
Մասնավորապես, այս անգամ Արցախ չեն մեկնել Անի Սամսոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արթուր Դալլաքյանը, Համազասպ Դանիելյանը, Ռուստամ Բաքոյանը։ Այս անգամ մեկնած պատգամավորները ևս կորոնավիրուսի թեստ էին հանձնել։
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այս անգամ Արցախ չմեկնելն իր անձնական որոշումն է եղել և միայն վերջին պահին է հրաժարվել մեկնել՝ սոցաջակցության ծրագրերի խորհրդատվական սշխատանքները համակարգելու պատճառով։ Հավելենք, որ մեր տեղեկություններով, ավելի փոքր թվով պատգամավորների Արցախ մեկնելը կապված է նաև կորոնավիրուսի ու Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։
Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ռիսկի չդիմել և դիտորդությունն իրականացնել ավելի քիչ պատգամավորներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
19:38 08-05-2023
Հայտնի է Փաշինյանի հետ Մոսկվա մեկնող պատվիրակության կազմը
1603 դիտում
07:09 02-11-2023
Իրավիճակ փոխվեց. ինչու Նուարդ Վարդանյանը պաշտոն չստացավ. «Ժողովուրդ»
7009 դիտում
09:01 12-06-2020
Մոսկվա մեկնող հայկական պատվիրակության անդամները կորոնավիրուսի թեստ կհանձնեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»