211652_close_icon
views-count3612 դիտում article-date 15:26 14-04-2020

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ։ Այս մասին հայտնում է Massispost-ը։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։ Վ. Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Աղաջանյանը տեղական երկու հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն է։ Ամուսնացած է, ունի երկու մեծահասակ երեխա: 2014-2015 թվականներին Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նմանատիպ նյութեր