211652_close_icon
views-count3634 դիտում article-date 21:25 12-04-2020

Արցախում պարետ է նշանակվել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչները: Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչեւ 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ՝ հայտարարվեց արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար Բակո Սահակյանի կողմից պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր