211652_close_icon
views-count9765 դիտում article-date 23:10 11-04-2020

Կորոնավիրուսից զոհերի քանակով ԱՄՆ-ը աշխարհում դարձավ առաջինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ը կորոնավիրուսից զոհվածների քանակով աշխարհում դարձավ առաջինը, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալներ հավաքող Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Ապրիլի 11-ի դրությամբ ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 18 860 պացիենտ: Երկար ժամանակ մահացածների թվով առաջատար հանդիսացող Իտալիայում գրանցվել է 18 849 մահ: Առավել ծանր իրավիճակ է Նյու-Յորք նահանգում: Այնտեղ կորոնավիրուսից արդեն 5 820 մարդ է մահացել: Օրերս այնտեղ բարձրացրել են սոցիալական տարածության կանոնները խախտելու համար տուգանքները, կոչ է արվում վերելակներից մեկ-մեկ օգտվել, իսկ փողոցներում հերթապահում են ոստիկաններրը: Քաղաքի հիվանդանոցներում պացիենտների համար այլևս տեղեր չկան, մարդկանց տեղավորում են զբոսայգիներում ստեղծված հոսպիտալներում, նավերում և նույնիսկ տաճարներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր