Արայիկ Բաղրյան. Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ կապահովվեն բոլոր չափանիշները` թույլ չտալու համար կորոնավիրուսի տարածումը. Tert.am
Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, նրանցից 2-ը ռիսկային խմբում են։ Այս մասին [url=https://https://www.tert.am/am/news/2020/04/11/baghryan/3261333?fbclid=IwAR0OJ8-0F7nOoWAkivypmZsMOKKVNruL7cDwfmNMp6WfFsh8R8XxJjxuLP0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։
«Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Ռիսկային խմբում գտնվողներից մեկը ունի խրոնիկ հիվանդություններ, այս պահին այդ քաղաքացու մոտ ախտորոշված է երկկողմանի թոքաբորբ, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասաց նա։
ԱՀ առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 5 քաղաքացիներից 3-ը բուժում են ստանում Արցախում, 2-ը՝ Հայաստանում։
«Համագործակցությունը շատ սերտ է Հայաստանի առողջապահության նախարարության հետ։ Կորոնավիրուսի ի հայտ գալու հենց առաջին օրերից, կարելի է ասել, համագործակցությունը 24-ժամյա է։
Բոլոր փորձանմուշները մինչ այս պահը ուղարկվում են ՀՀ և պատասխանները լինելուն պես մեզ օպերատիվ տեղեկություն են հայտնում»,- նշեց Արայիկ Բաղրյանը։
Նրա խոսքով՝ Արցախից Հայաստան է ուղարկվել 45 թեստ, որից 5-ն է դրական եղել։ Եվ ևս 9 փորձանմուշներ ուղարկվել են այսօրվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում