211652_close_icon
views-count583 դիտում article-date 22:55 21-04-2024

ՀՀ իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար․ Թաթոյան

ՀՀ իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․
«Ադրբեջանական իշխանության կողմից Արցախի առաջնորդների, հանրային-պետական գործիչների, ինչպես նաև զինվորականների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:

Ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, վրեժի շարժառիթով իբր ցույց տալ սեփական թվացյալ առավելությունները երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու և մեր ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:

Ուստի, պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական իշխանություններից սպասել որևէ արդարացիություն, պարզապես անիմաստ է:

Այս պայմաններում ապրիլի 5-ից (արդեն 15 օր) Ռուբեն Վարդանյանի (Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян) հայտարարած հացադուլը պայքար է` աշխարհի ուշադրությունը հրավիրելու կատարվող բացարձակ անօրինական գործընթացի վրա և հասնելու բոլոր գերիների ու պատանդների ազատ արձակման։

Սա միայն անձերի հարց չէ, սա մեր երկրի, մեր արժանապատվության հարցն է։

Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անդադար գործելու, անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար»:

Նմանատիպ նյութեր