211652_close_icon
views-count782 դիտում article-date 16:57 11-04-2020

Արցախի իշխանությունը պետք է ունենա ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջինիս բանակցային գործընթացում․ ԱԳՆ խոսնակ

Արցախի ընտրությունները մեծ կարեւորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղ գործընթացի տեսանկյուններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը: Բնականաբար, Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում: Այս առումով ընտրություններն առավել քան կարեւոր են: Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը: Այո՛, ճիշտ եք նշում, ափսոս, որ դիտորդների առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով, բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, եւ ոչ թե՝ դիտորդների համար: Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, եւ մենք հարգում ենք այդ որոշումը»,- ասված է Նաղդալյանի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր