Ժողովրդին հայտնի՝ «Կարմիր խաչի» մոտ ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետությունում շարունակվում է արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ Երևան մտնող մուտքերում:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր խաչի» հարևանությամբ, 24-ժամյա ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի