211652_close_icon
views-count3327 դիտում article-date 12:26 10-04-2020

Ապրիլի 9-ին փրկարարները ՀՀ 8 մարզում և Երևանում վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային բաժնի, Երևանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Վաղարշապատի ծննդատան և պոլիկլինիկայի, 5 մարզային բժշկական կենտրոնների և 4 դեղատան, Մարտունու զինկոմիսարիատի, Գավառի և Նորատուս գյուղի 4 եկեղեցիների, Վեդու և Արտաշատի«Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի, Արարատի կապի սպասարկման 3 կետերի շենքերը: Վարակազերծվել են Վանաձորի, Կապանի շուկաները, Գյումրու շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքը, Տաշիրի «Դուստր Մելանյա» ՍՊԸպանրիգործարանիտարածքը, 1 բնակելիշենք, 44 բանկոմատներ, 27 բանկայինև 6 վարկային կազմակերպություններ և 15 այլ հանրային նշանակության վայրեր: Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր