211652_close_icon
views-count10307 դիտում article-date 13:53 08-04-2020

Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը կոչ է անում գյուղացիներին ծածկել ջերմոցային տնտեսությունները

Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք՝ ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,- գրել է Սուրենյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր